ՈւՐԱՐՏՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Հիմնական հասկացությունների սահմանում.

Գիտելիք  —  կարողությունների և հմտությունների ձեռքբերմանը նպաստող տեղեկատվական ամբողջություն, որը ձեռք է բերվում կրթության և/կամ փորձառության միջոցով՝ արտահայտելով մասնագիտական ոլորտում տեսական և գործնական մոտեցումներ:

Կարողություն — ուսումնառության արդյունքում ձեռք բերված գիտելիքների կիրառման եղանակն է, գիտելիքը տեղայնացնելու հնարավորությունը: Կարողությունը հիմնվում է անձի ընդունակությունների, գիտելիքների և հմտությունների վրա:

Հմտություն — գիտելիքի և գործողությունների սերտման արդյունք է, երբ մասնագիտական գործողությունները կատարվում են արագ ու անսխալ և նույն կերպ էլ կարգավորվում են:

 Բակալավրի որակավորման բնութագրիչներ

(գերազանց առաջադիմության պարագայում)

Բակալավրի որակավորում շնորհվում է ուսանողներին, ովքեր, ընդհանուր առմամբ, ցուցաբերում են.

հոգեբանության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի մասնագիտական և հետազոտական ոլորտների հիմնական ասպեկտների ըմբռնում՝ ունենալով համակարգված և մանրակրկիտ գիտելիքներ ոլորտների հիմնական՝ դասական, արդի և նորարական գիտակարգերի շրջանակներում:

 Վերոնշյալը ենթադրում է. 

 Կարողություններ (ընդհանրապես)

մասնագիտական ոլորտի շրջանակներում ընդունելի և հիմնավոր տեղեկատվության

  • ընկալման,
  • որոնման,
  • հետազոտման
  • վերլուծության:

 Կարողություններ (մասնավորապես)

համապատասխան մեթոդների կիրառմամբ

  • իրենց գիտելիքները վերլուծելու, պարբերաբար վերանայելու, համախմբելու, ընդլայնելու, տեղայնացնելու, նկարագրելու/բացատրելու,
  • բազմաբնույթ և ոլորտային հետազոտական ծրագրեր նախագծելու, հետազոտական գործունեության առանձին տարրեր իրականացնելու,
  • տեսական և գործնական գիտելիքներին, հետազոտական արդյունքներին քննադատաբար մոտենալու,
  • հետազոտական հարցադրումներ առաջ քաշելու և սոցիալական հիմնախնդիրների լուծումներ որոշակիացնելու, այդ լուծումների առաջնայնությունը ցույց տալու,
  • հանրության լայն շերտերի շրջանակներում մասնագիտական և ոչ մասնագիտական գիտելիքներ/տեղեկատվություն հաղորդելու:

 Հմտություններ (ընդհանրապես)

  • հոգեբանական, սոցիոլոգիական, սոցիալական աշխատանքի հասկացութային համակարգերի յուրացման և ձևավորման,
  • փաստարկման և հակափաստարկման, քննադատաբար վերլուծելու
  • տեսական և գործնական, հետազոտական հիմնախնդիրների լուծումների առաջքաշման,
  • նորարակական գաղափարներ առաջադրելու,
  • հետազոտական (ոլորտում առկա հետազոտությունների ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված),
  • գիտելիքի սինթեզման և մասնատման, բացերի լրացման,
  • տրամադրված հետադարձ կապից օգուտ քաղելու,
  • հեղինակային տեքստային նյութեր (հոդվածներ, էսսեներ, թեզիսներ և այլն) ստեղծելու,
  • մասնագիտական նյութերի յուրացման գործընթացում օտար լեզվի (ռուսերենի, անգլերենի) կիրառման,
  • տեղեկատվական և հեռահողորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետև՝ ՏՀՏ) արդյունավետ կերպով կիրառելու:

Հմտություններ (մասնավորապես)

  • հետազոտական գաղափարներ առաջադրելու,
  • հետազոտական գործողություններ, սոցիալական միջամտության ծրագրեր նախաձեռնելու,
  • հոգեբանական և սոցիոլոգիական, սոցիալական աշխատանքի ոլորտի հիմնախնդիրներ ախտորոշելու:

 Մագիստրոսի որակավորման բնութագրիչներ

(գերազանց առաջադիմության պարագայում)

Շնորհվում է ուսանողներին, ովքեր, ընդհանուր առմամբ, ցուցաբերում են. իրենց մասնագիտական ոլորտների՝ սոցիոլոգիայի, հոգեբանության, սոցիալական աշխատանքի, հիմնախնդիրների և/կամ հայեցակարգերի համակարգային ըմբռնողականություն՝ ունենալով տրամաբանված և մանրամասն գիտելիքներ ոլորտի մասնագիտական և հետազոտական փորձի շրջանակներում, նախագծելով հետազոտական ծրագրեր, պատկերացնելով այդ ծրագրերի իրականացումը:

Վերոնշյալը ենթադրում է.

  Կարողություններ (ընդհանրապես) 

Մասնագիտական ոլորտների շրջանակներում ընդունելի

  • տեղեկատվության մշակում, վերլուծության տեխնիկաների տիրապետում, որոնք անհրաժեշտ են հետազոտություն իրականացնելիս,
  • գիտելիքի վերլուծում, քննադատորեն յուրացում,
  • հետազոտական տեխնիկաների և մեթոդների ինքնուրույն մեկնաբանում, հիմնավորում, նկարագրում/բացատրում,
  • հետազոտությունների քննադատաբար գնահատում,
  • հիպոթեզների առաջադրում, ստուգում:

 Կարողություններ (մասնավորապես)

  • բարդ և բազմաչափ հոգեբականական, սոցիոլոգիական, սոցիալական աշխատանքի հիմնախնդիրների տեսանկյունից համակարգայնացված աշխատելու,
  • մասնագիտական տեսանկյունից հստակ դիրքորոշում ունենալու,
  •  տեղեկատվություն շրջանառելու,
  • կառավարման, ինքնակառավարման և ինքնավերահսկման,
  • մասնագիտական հաղորդակցման,
  • մասնագիտական և կազմակերպչական գործունեություն պլանավորելու և իրականացնելու,
  • գիտականորեն ընդունելի և հիմնավոր մասնագիտական աշխատաքներ ստեղծելու,
  •  մասնագիտության մեջ ՏՀՏ կիրառելու
  • մասնագիտական նյութերի յուրացման, մշակման և ստեղծման գործընթաց/ներում օտար լեզվի (ռուսերենի, անգլերենի և, ըստ անհրաժեշտության, այլ լեզուների) կիրառման:

Հմտություններ (ընդհանրապես)

  • հաղորդակցվելու,
  • պլանավորելու,
  • կազմակերպելու,
  • հետազոտելու,
  • հետազոտություն նախագծելու,
  • կառավարման,
  • վերլուծելու, քննարդատելու,
  • դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու,
  • տեքստեր ստեղծելու,
  • ստեղծագործական, նորարական:

Հմտություններ (մասնավորապես) 

  •  ակտիվ լսելու,
  • ակտիվ սովորելու,
  • դասավանդելու,
  • հետազոտական թիմում աշխատելու և համագործակցելու,
  • անհատական աշխատանքի, ինքնակրթության,
  • հետազոտություններ նախագծելու, պլանավորելու, իրականացնելու,
  • տարակարծությունը հաշվի առնելու, հակադրվող կարծիքներ համադրելու,
  • բազմաբնույթ սոցիալական միջամտության ծրագրերի նախագծման և իրականացման,
  • հաղորդակցման,
  • կազմակերպական մշակույթ կրելու և ձևավորելու,
  • ներկայացման,
  • հստակորեն և/կամ ստեղծագործաբար գրելու,
  • հետադարձ կապ ապահովելու, հետադարձ կապից օգուտ քաղելու
  • բանակցելու,
  • զեկուցման,
  • տվյալների հավաքման մեթոդների կիրառման,
  • հետազոտական հիմնախնդիրներ սահմանելու, լուծումներ առաջադրելու,
  • կոնֆլիկնտների կառավարման:

Հետազոտողի որակավորման բնութագրիչներ

(գերազանց առաջադիմության պարագայում)

Կարող է շնորհվել ուսանողներին, ովքեր, ընդհանուր առմամբ, ցուցաբերում են.

իրենց մասնագիտական ոլորտի գիտահետազոտական և տեսամեթոդաբանական հիմնախնդիրների համակարգային ըմբռնողականություն՝ ունենալով խորքային գիտելիքներ հոգեբանության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի հիմնական գիտակարգերի և հետազոտական փորձի շրջանակներում

Վերոնշյալը ենթադրում է. 

Կարողություններ (ընդհանրապես) 

Մասնագիտական ոլորտի շրջանակներում ընդունելի

  • հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների տիրապետելու, հետազոտություն նախագծելու և իրականացնելու, նոր գիտակրթական, տեսամեթոդաբանական հնարավորություններ ստեղծելու,
  • հետազոտական տվյալներ մասնագիտորեն հավաքագրելու և համապատասխան վերլուծական մեթոդների շրջանակներում վերլուծելու,
  • հետազոտական տեխնիկաները, մեթոդները, մեթոդաբանությունները մանրամասնորեն մեկնաբանելու, հիմնավորելու, ընտրելու, կիրառելու և վերափոխելու՝ նոր տեխնիկաներ առաջադրելու,
  • գիտահետազոտական հիպոթեզներ առաջադրելու, հերքելու և/կամ հաստատելու:

 Կարողություններ (մասնավորապես)

  • բարդ և բազմաչափ գիտահետազոտական և տեսամենթոդաբանական խնդիրների տեսանկյունից համակարգված, կազմակերպված և ստեղծագործաբար աշխատելու,
  • գիտահետազոտական և տեսամեթոդաբանական առկա տեղեկատվության բացերի սահմանման և լրացման,
  • մասնագիտական տեսանկյունից հստակ դիրքորոշում ունենալու, գիտական նորույթ առաջադրելու և հիմնավորելու,
  •  տեղեկատվություն շրջանառելու,
  • կառավարման,
  • գիտահետազոտական գործունեություն պլանավորելու և իրականացնելու,
  • գիտականորեն ընդունելի և հիմնավոր գիտական աշխատաքներ ստեղծելու,
  • ՏՀՏ կիրառելու,
  • մասնագիտական նյութերի հետ աշխատանքում օտար լեզվի կիրառման, ինչպես նաև օտար լեզուներով  գիտական նյութերի ստեղծման:

Հմտություններ (ընդհանրապես)

  • հետազոտելու,
  • հաղորդակցվելու,
  • պլանավորելու,
  • կազմակերպելու,
  • կառավարման և ինքնակառավարման,
  • վերլուծելու,
  • դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու,
  • գրելու:

Հմտություններ (մասնավորապես)

  •   դասավանդելու,
  • որպես անհատ հետազոտող ինքնաներկայանալու,
  • թիմում աշխատելու և համագործակցելու,
  • գիտական արժեք ներկայացնող որոշումներ կայացնելու, հետազոտական աշխատանքներ պլանավորելու, իրականացնելու,
  • բազմաբնույթ գիտահետազոտական և սոցիալական միջամտության ծրագրերի նախագծման և իրականացման,
  • հաղորդակցման,
  • կազմակերպական մշակույթ կրելու և ստեղծելու,
  • փոխօգնության, փոխըմբռնման միջավայր ստեղծելու և ղեկավարելու,
  • ներկայացման,
  • գրելու,
  • մի քանի լեզվով գաղափարները գրավոր և բանավոր կերպով հստակ արտահայտելու,
  • խմբային քննարկումներ նախաձեռնելու,
  • հետադարձ կապ ապահովելու, ստացած հետադարձ կապից օգուտ քաղելու,
  • բանակցելու,
  • զեկուցման,
  • տվյալների հավաքման և վերլուծության,
  • խմբագրելու,
  • ռեսուրսների կառավարման,
  • խորհրդատվություն տրամադրելու,
  • փոփոխություններ ընդունելու և դրանց նպաստելու,
  • կոնֆլիկնտների կառավարման,
  • ակտիվ լսելու
  • ակտիվ սովորելու: