Ռեկտոր

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր
Սեդրակ Ա․ Սեդրակյան

Կրթություն

1969 — 1974 ԵՊՀ, փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ

1977- 1979 ԵՊՀ , ասպիրանտուրա, «հոգեբանություն» մասնագիտությամբ

1981 — Հոգեբանության ինստիտուտ, Մոսկվա

1987 — Հոգեբանական գիտությունների թեկնածու

1990 — Շնորհվել է դոցենտի կոչում

1990 — Հավաստագիր, Ընտանեկան և խմբային հոգեթերապիա, Կալիֆորնիա, ԱՄՆ

2002 — Հոգեբանության դոկտորանտուրա, ԵՊՀ, Երևան, Հայաստան

2014 — Հոգեբանական գիտությունների դոկտոր

2015 – Շնորհվել է պրոֆեսորի կոչում

2017 – Միջազգային հոգեբանական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (Մոսկվա)

Sedrak A. Sedrakyan

Աշխատանքային փորձ

1974-1975 թթ. եղել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական կենտրոնի խմբագրական-հրատարակչական, այնուհետև` սոցիոլոգիական հետազոտությունների բաժնի վարիչը։

1976-1979 թթ. աշխատել է ԵՊՀ-ում` որպես ասիստենտ։

1979-2002 թթ.` դասախոս, դոցենտ։

1981 թ. ավարտել է ԽՍՀՄ Մանկավարժական Գիտությունների Ակադեմիայի հոգեբանության ինստիտուտը։

1983-1990 թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ։

1987 թ. Վրաստանի Գիտությունների Ակադեմիայում պաշտպանել է թեզ և արժանացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։

1990 թ. արժանացել է դոցենտի կոչման։

1990 թ. ավարտել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի ընտանեկան և խմբային հոգեթերապիայի վերապատրաստման դասընթացը։

1991 թ. հիմնադրել և ղեկավարում է Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը։ Միաժամանակ հանդիսանում է համալսարանի ռեկտոր և գիտական խորհրդի նախագահը։

1999 թ. հիմնադրել և ղեկավարում է «Հայաստանի գործնական հոգեբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և իրականացնում է մի շարք ծրագրեր։

2002 թ. ավարտել է ԵՊՀ դոկտորանտուրան։

2014 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել է հոգեբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում։

Կատարել է բազմաբնույթ հասարակական աշխատանքներ. ԽՍՀՄ հոգեբանների ընկերության հայկական բաժանմունքի երիտասարդ հոգեբանների ընկերության նախագահ (1977-1984), ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արհմիության նախագահ, (1980-1983), ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ (1980-1983), Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ` գիտքարտուղար (1983 թվականից), ղեկավարել է ուսանողական շինարարական ջոկատ Հայաստանում (1978-1980), Հունգարիայում (1979), ղեկավարել է Հայաստանի երիտասարդ դասախոսների պատվիրակությունը Թունիսում (1984)։

1990 թ. ընտրվել է Միջազգային հոգեբանների խորհրդի անդամ, ԱՄՆ, 1996 թ.` Ֆրանսիական հոգեվերլուծության ասոցիացիայի անդամ, Ֆրանսիա, 1997 թ.` Կանադայի հոգեբանական ասոցիացիայի անդամ։ 1988-1993 թթ. ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից տուժած` Գյումրիի Հայ օգնության միության կողմից կազմակերպած «Հոգեբանական ծառայության կենտրոնը»։ 1990-1995 թթ. եղել է Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային խորհրդի
պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հանձնաժողովի նախագահը։ 1999-2002 թթ. աշխատել է Ֆրանսիական հոգեվերլուծական կազմակերպության կողմից հիմնադրած` Երեխաների վաղ սոցիալականացման «Կանաչ տուն» կենտրոնում` որպես հոգեբան-հոգեվերլուծող։

Հեղինակ է շուրջ 170 գիտական հոդվածների, թեզիսների, մեթոդական ցուցումների, մենագրությունների։ Խմբագրել է երեք տասնյակից ավելի մասնագիտական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ։ Եղել է մի շարք ատենախոսությունների պաշտոնական ընդդիմախոս։ Ղեկավարել է տասնյակ թեկնածուական ատենախոսություններ։ Մասնակցել է հոգեբանների միջազգային 26-րդ (Կանադա, 1996), 27-րդ (Շվեդիա, 2000), 28-րդ (Չինաստան,2004), Գերմանիա (2008) կոնգրեսներին, Եվրոպական հոգեբանական 4-րդ (1995) և 6-րդ (Հունաստան, 1996) կոնգրեսներին, Ընտանեկան թերապիայի միջազգային ասոցիացիայի 8-րդ (Աթենք, 1996) կոնգրեսին։ 1999 թ.Փարիզում զեկուցումով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպած ֆրանսիացի հոգեվերլուծող Ֆ. Դոլտոյին նվիրված միջազգային գիտաժողովին։

1990 թ. Դասախոսություններ է կարդացել Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Լոս Անջելես) հոգեբանության և հոգեվերլուծության դեպարտամենտի դասախոսների և ասպիրանտների համար։ 2004-2005 թթ. Կալիֆոռնիայում Դավիդյան-Մարիամյան կրթական ֆոնդի մանկավարժներին դասավանդել է վերապատրաստման ծրագրով։

2003 թվականից հանդիսանում է ՀՀ հավատարմագրված բուհերի ասոցացիայի ռեկտորների խորհրդի նախագահի տեղակալը։

2015 թվականից ՀՀ Կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ է։

2005 թ. պարգևատրվել է Ա. Բակունցի անվան ոսկե հուշամեդալով։

2005 թ. «Ուրարտու» համալսարանը գործնական ուղղվածության, ինչպես նաև ուսումնական և գիտական ակտիվ գործունեության շնորհիվ «Բարձր որակի և գործնական գործառնությունների» միջազգային ֆոնդի նախագահության կողմից (Շվեդիա) պարգևատրվել է ոսկե շքանշանով։ 2010 թ․պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալով։ Նույն թվականին ճանաչվել է տարվա լավագույն գիտնական։

2015 թ. մանկավարժական գործունեության 40-ամյակի առթիվ, պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով։

Անդամակցություն

2000-2014 «Հոգեբանությունը և կյանքը» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, գլխավոր խմբագիր
2010 Հայկական հոգեբուժական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
2014-2016 ՀՀ ԿԳ նախարարության, նախարարին կից կոլեգիայի անդամ
2014 –ից մինչ օրս ՀՊՄՀ և ԵՊՀհոգեբանություն մասնագիտության ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամ
2015 —  Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ

2022 — Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ակադեմիկոս:

Գրքեր

Ս. Ա. Սեդրակյան, Վ. Եդիգարյան, Քաղաքական հոգեբանություն, Երևան, 2002թ.
Ս. Ա. Սեդրակյան, Վ. Եդիգարյան, Կառավարման հոգեբանություն, Երևան, 2004թ.
Ս. Ա. Սեդրակյաn Ընտանիքի հոգեբանություն, Երևան, 2010
С. А. Седракян, Социальная психология семьи, Москва, 2011
S. A. Sedrakyan, Family psychology, Methodological Analysis, Las Vegas, NV USA 2014

Ս. Սեդրակյան, Ա. Ղազարոսյան, Ն. Հակոբյան, Հոգեբանական աշխատանքները ուսումնական հաստատություններում, (մեթոդական ձեռնարկ), Երևան, 2016թ.
S.Sedrakyan, Professional Competence of Teachers and Administration of General Education Institutions for Teaching Student With Disability as a Technology, Handbook of Research on Students’ Research Competence in Modern Educational Contexts, USA, 2018, p. 455-472
С. А. Седракян Психология семьи (Университетская образования) М. 2019 г.
Ս․ Ա․ Սեդրակյան «Հոգեբանության հանրագիտական բառարան» Երևան, 2021թ.
Ս․ Ա․ Սեդրակյան, Էդիգարյան Վ․ « կառավարման հոգեբանություն» (լրամշակված հրատարակություն) 2023թ.